Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Մենք պետք է նույնքան պահանջատեր լինենք, որքան հրեա ժողովուրդը»

«Մենք պետք է նույնքան պահանջատեր լինենք, որքան հրեա ժողովուրդը»
02.11.2015 | 15:17

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կրթության համակարգի միջոցառումների շրջանակում այս շաբաթ հանրապետությոն բոլոր դպրոցներում կկազմակերպվեն բաց դասեր՝ նվիրված տարբեր ազգերի ցեղասպանություններին. եղեռն, սեյֆո, հոլոքոստ, մեգալի, ռուանդա: Առաջին բաց դասը Երևանի թիվ 195 ավագ դպորցի 12-րդ դասարանում վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մի շարք նախագծեր էր իրականացրել` հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում:

Միջոցառումները շարունակվում են և այս շաբաթվա ընթացքում հանրապետության բոլոր ավագ դպրոցներում մեկական դաս կնվիրվի այլ ցեղասպանություններին:Մենք այս ընթացքում արդեն խոսել ենք Հայոց ցեղասպանության մասին, եղել են բաց դասեր՝ համահայկական հռչակագրին նվիրված, «Պատվո պահակ» միջոցառումն ենք կազմակերպել, հայտարարվել է շարադրությունների մրցույթ, դպորցականներն անմոռուկներ են պատրաստել և այլն,- նշել է Արմեն Աշոտյանը և հավելել, որ թեպետ ապրիլի 24-ն անցել է, բայց ողջ տարին է խորհրդանշական, և անհրաժեշտ է, որ երիտասարդները տեղեկություններ ունենան նաև այլ ազգերի ցեղասպանությունների մասին:
Սկսելով բաց դասը՝ նախարարը շեշտել է, որ պատմության դասերը սերտելով հնարավոր է կանխել անցյալի ուրվականների վերադարձը: «Ես ընտրել եմ Հոլոքոստը, որովհետև այն, պատմագիտական տեսանկյունից Հայոց ցեղասպանության հետ միասին ամենաուսումնասիրված ոճիրն է, մյուս կողմից` քաղաքական իմաստով շատ կարևոր է բացատրել Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի և' զուգահեռները, և' տարբերությունները՝ միջազգային ճանաչման և դատապարտման առումով: Մեզ համար հրեա ժողովրդի փորձը շատ կարևոր է, մենք պետք է կարողանանք նույնքան պահանջատեր լինել միջազգային ճանաչման և դատապարտման գործում, որքան ժամանակին եղել և այսօր մնում են մեր հրեա բարեկամները», -շեշտել է նախարարը: Արմեն Աշոտյանի խոսքով` կապ չունի, թե որ էթնիկ, կրոնական, ռասսայական խմբի դեմ է կատարվում այս կամ այն ոճիրը, որի բարձրակետը ցեղասպանությունն է. «Ոճիրը մարդկության դեմ է, հետևաբար` եթե այսօր նման գործողությունների ենթարկվում է մի ժողովուրդ, կրոնական խումբ` ինչպես, օրինակ, եզդիները Իրաքում կամ «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներում քրիստոնյաները, ապա չդատապարտելով, չպատժելով և կանխման մեխանիզմներ չստեղծելով որևէ ժողովուրդ չի կարող հանգիստ ապրել և վստահ լինել, որ նույն աղետը չի կրկնվելու»,-նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ իր նպատակն է դասից հետո երեխաները գնան տուն և պատմության այդ հարցին առնչվող որևէ գրականություն ընթերցեն: «Պատմության գրավչությունը ոչ այնքան թվերի, անունների մեջ է, այլ ինչո՞ւ, ինչպե՞ս հարցերի պատասխանները որոնելու մեջ»,-ընդգծել է Ա. Աշոտյանը: Նախարարը դասը վարել է ինտերակտիվ մեթոդով` դասապրոցեսին ներգրավելով նաև աշակերտներին, իսկ դասի ավարտին պատասխանել է նրանց հարցերին:

Դիտվել է՝ 1328

Մեկնաբանություններ